BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Work and Employment

Ստանալ անձանց աշխատանքի ընդունելու աջակցություն

Եթե գործատուները աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձի, պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ծրագրի մասին

 

Եթե գործատուները աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր տարիքի գործազուրկ անձի, պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝  350,000 դրամի չափով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրում կարող են ներգրավվել այն գործատուները, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.

 

  • չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,
  • մինչև ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ,
  • վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող,
  • նրանց կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%։
 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար.

 

  • այցելել socservice.am կայքէջ
  • «Առցանց դիմումներ»
  • «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր․առցանց դիմումներ»
  • բացված www.workforall.am կայքում ստեղծել անհատական օգտահաշիվ՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • անցնել գործատուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին ուղարկված ակտիվացման նամակում առկա հղումով,
  • էլեկտրոնային նամակում բացվող ձևաթղթում լրացնել գործատուի տվյալները,
  • անցնել նույնականացում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ համապատասխան դաշտում մուտքագրելով ՀՎՀՀ-ն,
  • բացված պատուհանից ընտրել «Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը,
  • «Դիմել» դաշտում լրացնել անհրաժեշտ տվյալները։
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Անձը պետք է հաշվառված լինի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոնում և ունենա գործազուրկի կարգավիճակ։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր