BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Դիմել ԼՂ-ից տեղահանված անձանց համար միանվագ աջակցության ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ բռնի տեղահանված բոլոր անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ծրագրի մասին

 

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝

 

  • 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք,
  • 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր հյուրընկալված այն անձինք, ովքեր հաշվառվել են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված.
  • 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած որևէ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժված (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) անձինք, ուսումնամարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողը, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ուսման նպատակով տեղափոխված անձինք,
  • 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
 

Դիմելու կարգ

 
  • Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության  տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40)։
  • Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա կփոխանցվի նրանց քարտերին։
  • Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում: 
  • Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

 

Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը ստանալու համար անհրաժեշտ է՝

 

  • մուտք գործել  https://dimum.ssa.am հարթակ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը
  • ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։ 
  • լրացնել էլեկտրոնային հասցե և սեղմել «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասեցին, որը կարող եք լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը։ 
  • բացված էջում անհրաժեշտ է լրացնել երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները։ Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների տվյալները:   
  • երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ 
  • Փաստաղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը:

 

Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ, և կտրվի համապատասխան ընթացք:

 

Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։ 

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ կարող եք կապվել +374 10 370-264 հեռախոսահամարով։

Առաջնային կարիքի հաշվառման հարթակ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր