This site is new, your feedback will help us improve it.
Տրամադրել էլեկտրոնային լիազորագիր
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կարող է լիազորել որևէ ֆիզիկական անձի ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում իր անունից հանդես գալու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար։
Առաջին անգամ լիազորագիրը կարող է կիրառվել միայն իրավաբանական անձի իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու նպատակով, որից հետո այն հասանելի է դառնում նաև արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակում ներառված այլ ծառայությունների համար:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Նույնականացվելուց հետո անհրաժեշտ է՝
- լրացնել պահանջվող տվյալները,
- առաջարկվող ցանկից ընտրել այն ընկերությունը, որի համար ներկայացվելու է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր,
- լրացնել լիազորված անձի տվյալները,
- ընտրել լիազորագիրն ուժի մեջ լինելու ժամկետը և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Լիազորագիրը տրամադրելու համար պետք է լինել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի գործադիր ղեկավար։
Պահանջվող փաստաթղթերը
- լիազորագիրը տրամադրողի անձնական տվյալները (ավտոմատ լրացվում են նույնականացման պահին),
- լիազորվող անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- լիազորվող անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։
Տրամադրման ժամկետը
Լիազորագիրը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է լիազորված անձի էլեկտրոնային փոստի հասցեին։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935