BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի տրամադրում

Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը քննարկելիս կոմիտեն ստուգում է, որ շահագործող կազմակերպության ներկայացրած հայտին կից փաստաթղթերը համապատասխանում են միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին, շահագործող կազմակերպությունը բավարարում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19,20 հոդվածների պահանջներին, և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրությանը, ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին։ Վերլուծվում, գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
3000-1000000 ՀՀ դրամ
Processing duration
30-180 օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 1Անձը միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը։
2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) տեղեկատվություն միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում օգտագործվող և պահպանվող միջուկային նյութերի քանակի և ֆիզիկական, քիմիական ու նեյտրոնաֆիզիկական բնութագրերի մասին, ինչպես նաև միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը.
գ) շահագործող կազմակերպության կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, որը ներառում է`
շահագործող կազմակերպության կառավարման ծրագիրը և կառուցվածքային ստորաբաժանումների միջև
անվտանգության ապահովման գործառույթների բաշխումը, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման համակարգը, անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնական հրահանգները.
դ) շահագործող կազմակերպության կողմից նորմատիվ ֆինանսական հատկացումները` նպատակաուղղված
միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, ռադիոակտիվ թափոնների, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների, գիտատեխնիկական աջակցության, միջուկային վնասի փոխհատուցման, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը.
ե) շահագործվող միջուկային տեղակայանքների անվտանգության վերլուծության հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման, իսկ կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի համար` անվտանգության վերլուծության մասին վերջնական հաշվետվությունը.
զ) անվտանգության հավանականային վերլուծության մասին հաշվետվությունը.
է) անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և տարրերի դասակարգիչը.
ը) միջուկային տեղակայանքների շահագործման որակի ապահովման ծրագիրը.
թ) միջուկային տեղակայանքի շահագործման տեխնոլոգիական ռեգլամենտը.
ժ) վթարային հակազդման ներքին պլանը.
ժա) հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.
ժբ) տեխնիկական հրահանգները, մշակված նախագծողների և մատակարար կազմակերպությունների հետ համատեղ, որոնք սահմանում են անվտանգության տեսակետից կարևոր տեխնոլոգիական գործընթացների սահմաններն ու պայմանները միջուկային տեղակայանքի շահագործման տարբեր ռեժիմներում
ժգ). անվտանգության համար կարևոր համակարգերի պարբերական ստուգումների ծրագիրը.
ժդ) միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և հանգույցների տեխնիկական սպասարկման, փորձարկումների, պարբերական ստուգումների ծրագիրը` հաշվի առնելով շահագործման սահմանները և պայմանները.
ժզ) ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու ծրագիրը: Միջուկային վառելիքի բեռնավորման, օգտագործման, բեռնաթափման և ակտիվ գոտում փորձարկման մասին հրահանգները.
ժը) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը և միջուկային
տեղակայանքների հարակից տարածքի շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մոնիթորինգի ծրագիրը.
ժթ) հետևյալ լիցենզիաների պատճենները` միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման,
ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման
աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման.
ի) «ե», «զ», «է», «թ», «ժ», և «ժզ» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները.
իա)  միջուկային տեղակայանքի նախագծային և արտանախագծային վթարների կառավարման մասին հրահանգները

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
1000,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
500,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա) միջուկային տեղակայանքների անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում․
 գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Service provided by
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր