BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագիր

Հայաստան ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանից ապրանքներ արտահանելու համար հարկային մարմնի հաշվետությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում Դուք պետք է ներկայացնեք ներմուծման կամ արտահանման հայտարարագրեր։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և այլ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
մինչև 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Ներմուծման կամ արտահանման հայտարարագիր ներկայացնելու համար պետք է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Եթե առկա են, պետք է՝ 

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցվել, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Անձնական գրասենյակ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է նախ ստեղծել նոր գործարք, որից հետո հնարավոր կլինի ստեղծել նաև հայտարարագիր կամ այլ փաստաթուղթ տվյալ գործարքի շրջանակում։
  • Պետք է ընտրել «ԵՏՄ գործարքների դարան», այնուհետև՝ «Ստեղծել նոր գործարք» կոճակները,  
  • բացված ձևում ընտրել գործարքի տեսակը՝ «արտահանում» կամ «ներմուծում», լրացնել ամսաթիվը, գործընկեր երկիրը,ձևակերպման տեսակը, 
  • պահանջվող դաշտերը լրացնելու հետո սեղմել «ստեղծել» կոճակը,
  • համակարգը կգեներացնի գործարքի եզակի համարը և կբեռնի նոր էջը,
  • լրացնել «Գործարքի մանրամասներ» բաժնի դաշտերը, որտեղ ինքնաշխատ կերպով կնշվեն նաև ակցիզային հարկի, բնապահպանական վճարի, ԱԱհ-ի մասին տվյալները։ 
    «Պահպանել» հրահանգը սեղմելով՝ սխալներ չհայտնաբերելու դեպքում գործարքը կհայտնվի ԵՏՄ փաստաթղթերի դարանում՝ «Նոր» կարգավիճակով, 
  • այս քայլով ակտիվացած «Փաստաթղթեր» բաժնում կերևան «Ստեղծել ներմուծման
    հայտարարագիր», «Ստեղծել ներմուծման հայտարարություն», «Ստեղծել ԱԱՀ
    հետաձգման դադարեցման հայտարարություն հրահանգները»,
  • պետք է ընտրել «Ներմուծման հայտարարագիրը», լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո համակարգը կպահպանի այն գործարքի «Փաստաթղթեր» հատվածում՝ վերագրելով «Անավարտ» կամ «Լրացված»,
  • եթե սխալ չկա, համակարգը ներմուծման հայտարարագիրը կգրանցի ԵՏՄ գործարքների դարանում՝ «Լրացված» կարգավիճակով:

Զուգահեռ կգեներացվի PDF ձևաչափի փաստաթուղթ` էլեկտրոնային ստորագրման համար, որն աՆհրաժեշտ է բեռնել, ստորագրել և կրկին վերբեռնել համակարգիչ և սեղմել «Պատրաստ է ուղարկման» հրահանգը։

Այնուհետև համակարգը հայտարարագրին տալիս է «Վավեր» կարգավիճակ և լրացնում «ներկայացման ամսաթիվը» դաշտը՝ վերցնելով այն օրը, երբ
հայտարարագիրը հանձնվել է ՊԵԿ: 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր