This site is new, your feedback will help us improve it.
Ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագիր
Հայաստան ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանից ապրանքներ արտահանելու համար հարկային մարմնի հաշվետությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ է ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագրեր։
Ներմուծման կամ արտահանման հայտարարագիր ներկայացնելու համար պետք է ունենալ՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- այցելել taxservice.am կայք,
- գրանցվել, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել անձնական էջ,
- ընտրել «Անձնական գրասենյակ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է նախ ստեղծել նոր գործարք, որից հետո հնարավոր կլինի ստեղծել նաև հայտարարագիր կամ այլ փաստաթուղթ տվյալ գործարքի շրջանակում։
- Պետք է ընտրել «ԵՏՄ գործարքների դարան», այնուհետև՝ «Ստեղծել նոր գործարք» կոճակները,
- բացված ձևում ընտրել գործարքի տեսակը՝ «արտահանում» կամ «ներմուծում», լրացնել ամսաթիվը, գործընկեր երկիրը, ձևակերպման տեսակը,
- պահանջվող դաշտերը լրացնելուց հետո սեղմել «ստեղծել» կոճակը,
- համակարգը կգեներացնի գործարքի եզակի համարը և կբեռնի նոր էջը,
- լրացնել «Գործարքի մանրամասներ» բաժնի դաշտերը, որտեղ ինքնաշխատ կերպով կնշվեն նաև ակցիզային հարկի, բնապահպանական վճարի, ԱԱՀ-ի մասին տվյալները։
- «Պահպանել» հրահանգը սեղմելով՝ սխալներ չհայտնաբերելու դեպքում գործարքը կհայտնվի ԵՏՄ փաստաթղթերի դարանում՝ «Նոր» կարգավիճակով,
- այս քայլով ակտիվացած «Փաստաթղթեր» բաժնում կերևան «Ստեղծել ներմուծման
հայտարարագիր», «Ստեղծել ներմուծման հայտարարություն», «Ստեղծել ԱԱՀ
հետաձգման դադարեցման հայտարարություն հրահանգները», - պետք է ընտրել «Ներմուծման հայտարարագիրը», լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո համակարգը կպահպանի այն գործարքի «Փաստաթղթեր» հատվածում՝ վերագրելով «Անավարտ» կամ «Լրացված»,
- եթե սխալ չկա, համակարգը ներմուծման հայտարարագիրը կգրանցի ԵՏՄ գործարքների դարանում՝ «Լրացված» կարգավիճակով:
Զուգահեռ կգեներացվի PDF ձևաչափի փաստաթուղթ` էլեկտրոնային ստորագրման համար, որն անհրաժեշտ է բեռնել, ստորագրել և կրկին վերբեռնել համակարգիչ և սեղմել «Պատրաստ է ուղարկման» հրահանգը։
Այնուհետև համակարգը հայտարարագրին տալիս է «Վավեր» կարգավիճակ և լրացնում «ներկայացման ամսաթիվը» դաշտը՝ վերցնելով այն օրը, երբ հայտարարագիրը հանձնվել է ՊԵԿ:
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ մաքսային օրենսգիրք
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ի N 424-Ն որոշում
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44