BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սահմանում է կառուցվող օբյեկտի նախագծի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները։

Այն ներառում է պատմամշակութային ժառանգության, քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, բնակչության և սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ պահանջներ։

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
5-10 րոպե
Service cost
Ըստ համայնքի ավագանու որոշման
Processing duration
5-20 աշխատանքային օր

Առցանց եղանակով ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը․

  • նույնականացվելուց հետո դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել կառուցապատման ենթակա գույքը և հերթականությամբ կատարելով մյուս քայլերը՝ հանձնել դիմումը։ 


Ներկայացվող պահանջները

Նախագծման թույլտվությունը առցանց ստանալու համար կառուցապատողը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) պետք է ունենա պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։  


Պահանջվող փաստաթղթերը

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • բջջային նույնականացման քարտ կամ նույնականացման քարտ և քարտն ընթերցող սարք,
  •  դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,

  • կառուցապատվող տարածքի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը),

  • անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,

  • ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված հողամասի կադաստրային քարտեզի վրա (1:2000 և 1:500) շինության ուրվագիծը։

 

Եթե կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են առանց քանդման աշխատանքների, հայտին կցվում են նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը և այդ թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը: Ընդ որում՝ տվյալ դեպքում քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված պայմաններով:


Թույլտվության տրամադրման կարգը, ժամկետն ու վճարը

Դիմելուց հետո նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստացվում է ծանուցում, որտեղ նշված թվային ծածկագրի և հղման միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
Միևնույն ժամանակ, դիմողը նաև տեղեկացվում է դիմումի կարգավիճակի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։


Թույլտվությունը տրամադրվում է 5-20 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված՝ նախագծման թույլտվությունը ունի 1-2 տարվա գործողության ժամկետ, որի ընթացքում կառուցապատողը պետք է պատվիրի ճարտարապետաշինարարական նախագիծը և դիﬕ տվյալ նախագծի համաձայնեցման և շինարարության թույլտվությունը ստանալու համար (այս երկու գործընթացները կատարվում են միաժամանակ և անհրաժեշտ է ներկայացնել միայն մեկ դիմում)։  


Հղում օրենսդրությանը

  •  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը

  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

 

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 011 62-17-01
Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր