BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Որդեգրել երեխա

Որդեգրման պետական գրանցում կատարում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
մինչև 30,000 ՀՀ դրամ
Processing duration
Նույն աշխատանքային օրը

Գրանցելու համար անհրաժեշտ է ՝

  • ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ներկայացնել դիմում,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, 


Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները),

  • դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը,

  • երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը,

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով,

  • դիմում։


Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ 

  • որդեգրողի (որդեգրողների) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ըստ ցանկության,

  • որդեգրողի (որդեգրողների) բնակության վայրը,

  • որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել),

  • որդեգրողի (որդեգրողների) ամուսնության գրանցման վայրը և ժամանակը՝ առկայության դեպքում,

  • լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել),

  • երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո,

  • որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը,

  • երեխայի ծննդյան ակտային գրանցման վայրը, ժամանակը և համարը,

  • անհրաժեշտ այլ տեղեկություններ:

 

Վճարման չափը և կարգը՝

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար բազային տուրքի երեսնապատիկի չափով։ 

Տրամադրման ժամկետը՝

Որդեգրման պետական վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։


Հղում օրենսդրությանը՝

  • «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր