This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու կամ ներմուծելու թույլտվություն
ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու կամ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» կամ «Ներմուծում» տարբերակը,
- բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
- արտահանման դեպքում բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող», իսկ ներմուծման դեպքում՝ վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
- սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
- լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
- էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
- որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
հայտ,
-
արտահանման դեպքում արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթուղթ (պատճենը),
-
անասնաբուժական կարանտին իրականացնող համապատասխան մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը),
-
անհրաժեշտության դեպքում՝ ներմուծող երկրի թույլտվությունը,
-
ներմուծման դեպքում արտահանող երկրի թույլտվությունը (պատճեն) կամ կենդանու արտահանման համար թույլտվությունը կամ մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ վավերացված ապրանքն ուղեկցող այլ փաստաթղթեր
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Թույլտվության չտրամադրման հիմքերը
Թույլտվություն ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
հայտում նշված են արտահանող (ներմուծող) երկրների, ինչպես նաև միջազգային Կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ, անհետացող կամ վտանգված վայրի կենդանիներ,
-
ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։
Վճարման չափը և կարգը
Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Որոշ դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման (ներմուծման) բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում՝ համապատասխան կազմապերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ։
Մասնագիտական քննարկման են ենթակա նաև վայրի կենդանիների գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով արտահանման (ներմուծման) համար ներկայացված հայտերը։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N1174-Ն որոշում
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)