This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու կամ ներմուծելու թույլտվություն
ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ արտահանելու (ներմուծելու) համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
-
հայտ,
-
արտահանման դեպքում արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթուղթ (պատճենը),
-
անասնաբուժական կարանտին իրականացնող համապատասխան մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը),
-
անհրաժեշտության դեպքում՝ ներմուծող երկրի թույլտվությունը,
-
ներմուծման դեպքում արտահանող երկրի թույլտվությունը (պատճեն) կամ կենդանու արտահանման համար թույլտվությունը կամ մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ վավերացված ապրանքն ուղեկցող այլ փաստաթղթեր։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքեր
Հայտը մերժվում է, եթե՝
-
բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,
-
հայտում նշված են արտահանող (ներմուծող) երկրների, ինչպես նաև միջազգային կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ, անհետացող կամ վտանգված վայրի կենդանիներ,
-
ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։
Որոշ դեպքերում տվյալ վայրի կենդանու արտահանման (ներմուծման) բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու նպատակով ՀՀ ՇՄ նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմապերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ։
Մասնագիտական քննարկման են ենթակա նաև վերոնշյալ վայրի կենդանիների գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով արտահանման (ներմուծման) համար ներկայացված հայտերը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտը գրանցելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N1174-Ն որոշում
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
(+374 11) 81-85-59
09:00-18:00
(+374 11) 81-85-59