This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հանրակրթական դպրոցների աշակերտների անվանական կրթաթոշակ
Անվանական կրթաթոշակ ստանալու համար ուսումնական հաստատությունը դիմում է ներկայացնում ՀՀ կրթության գիտության նախարարություն՝ ներկայացնելով աջակցության հավակնող աշակերտի տվյալներն ու գրանցած արդյունքները օլիմպիադայում։
Ծրագրի մասին
Պետությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին (մասնակիցներին) տրամադրում է անվանական կրթաթոշակ։
Ներկայացվող պահանջները
Անվանական կրթաթոշակը տրամադրվում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն աշակերտներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
- ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ են,
- դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ են,
- դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ են։
Աջակցության չափը
ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.
- 10,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին,
- 7,500 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին,
- 5,000 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին։
Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին կամ մասնակիցներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.
- 25,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր),
- 20,000 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր),
- 15,000 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր),
- 12,000 դրամ՝ գովասանագրով պարգևատրվածներին,
- 10,000 դրամ՝ եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին։
Դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.
- 15,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր),
- 10,000 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր),
- 7,500 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունը նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո 2 շաբաթվա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
- Անվանական կրթաթոշակը սովորողներին տրամադրվում է ուսումնական հաստատությունների միջոցով 1 տարվա հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով։
- Անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում 1 տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրաման
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43