BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվության տրամադրում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիների արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 7 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Լրացված հայտ, որին կից պահանջվում է`
ա) արտահանման դեպքում՝ արտահանվող վայրի կենդանու ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթուղթը (պատճենը).
բ) ներմուծման դեպքում՝ արտահանող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը) տվյալ վայրի կենդանու արտահանման համար կամ դրանց փոխարինող փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ այլ տեսքով վավերացված ապրանքն ուղեկցող փաստաթղթեր), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:

Դիմելու կարգը՝

Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում դիմում, հայտ: Հայտն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վերարտադրված կամ բուծված ձկների արտահանման դեպքում` 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր