This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Ներկայացվող պահանջները
Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են՝
- դիմում, որը պետք է պարունակի՝ հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
- միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
- իրավասու մարմնի որոշումն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
- առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
- պետական տուրքի վճարման ադորրագիր։
Վճարման չափը և կարգը
Ծառայության համար սահմանված է 50,000 ՀՀ դրամի չափով պետական տուրք։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կազմակերպության համար անհրաժեշտ է վճարել 50,000-ական դրամ։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 50,000 դրամ՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար,
- 50,000 դրամ՝ ոչ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար,
- 50,000 դրամ՝ հիմնարկի համար։
Բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելու համար ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարներին՝
- 900005160719՝ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների համար։
Նպատակ՝ «Առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։
- 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար։
Նպատակ՝ «Ոչ առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։
- 900005160743՝ հիմնարկի համար։
Նպատակ՝ «Հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող հիմնարկի պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935