BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող անվճար բժշկական ծառայություն

Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվում են երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայություններ։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ տրամադրվում են հետևյալ բժշկական ծառայությունները.

 

  • գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ՝ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).
  • կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
  • շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
  • էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.
  • սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.
  • կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.
  • սրտի կաթետերային աբլացիա.
  • խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.
  • սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը).
  • արթրոսկոպիկ վիրահատություններ.
  • բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը).
  • շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.
  • քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.
  • սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.
  • աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ.

 

  • ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.
  • Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
  • ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
  • բռնադատվածները.
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները.
  • մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
  • մինչև 18 տարեկան երեխաներ.
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
  • հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
  • երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներ.
  • զինծառայողներ, նրանց հավասարեցված անձինք և նրանց ընտանիքների անդամներ.
  • ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.
  • Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ.
  • սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձինք:

 

Դիմելու կարգ

 

Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկի ուղեգրմամբ, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն են ընդունվում շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով:  

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ընդունվելու դեպքում` բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացության հիման վրա:
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • ԱԱՊ բժշկի ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն,
  • կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
     

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշում

ՀՀ Առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N38-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր