BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Real estate and land

Դիմել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին

Այս ծրագրի նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցության տրամադրումն է։

Ծրագրի շահառուները կարող են պետության կողմից սուբսիդավորում ստանալ նաև բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 1 ժամ
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

Ծրագրին դիմելու համար պետք է այցելել հետևյալ բանկերից և վարկային կազմակերպություններից որևէ մեկը։

Ներկայացվող պահանջները

Աջակցության ծրագրից հնարավոր է օգտվել հետևյալ պահանջների բավարարման դեպքում․

  • երիտասարդ ընտանիքում ամուսինների տարիքային հանրագումարը չի գերազանցում 70-ը,
  • ամուսիններից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է,
  • երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ),
  • երիտասարդը 18-ից 30 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի է,
  • ամուսինների և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը չի գերազանցում է 800,000 ՀՀ դրամը։


Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրի շահառու (վարկառու) դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),

  • վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ),

  • վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,

  • վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,

  • վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):


Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա ներկայացնում է՝

  • եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինի վարկառուի (համավարկառուի) զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և փաստացի եկամտի չափը (համախառն կամ զուտ),

  • վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի վերջին մեկ տարվա անհատական հաշվի քաղվածքներ (տրամադրվում է հարկային մարմնի կամ բանկի կողմից),

  • տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),

  • վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):

Եթե վարկառուն ինքնազբաղված է, ներկայացնում է․

  • հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),

  • պետական գրանցման վկայականը,

  • կանոնադրությունը (առկայության դեպքում),

  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,

  • վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները՝ հաստատված հարկային մարմնի կողմից,

  • վերջին 1 տարվա եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում),

  • գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։

Տեղեկություն վարկային պատմության մասին՝

  • վարկառուի և նրա ամուսնու (համավարկառուի) վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ամբողջական զեկույցներ:

 

Գույքային փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքեր (ըստ անհրաժեշտության),

  • գրավադրվող անշարժ գույքի գծով սահմանափակումների միասնական տեղեկանք՝ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից,

  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:


Այլ փաստաթղթեր՝

  • տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ,

  • գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,

  • վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:


Վարկառուից կարող են պահանջվել նաև լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է ստանալ վարկը տրամադրող ֆինանսական կառույցից։

Աջակցության չափը

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկը տրամադրվում է՝

  • առավելագույնը 7,5%-ով՝ առանց սուբսիդավորման առաջնային շուկայի համար,
  • առավելագույնը 9,5% երկրորդային շուկայի համար, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2%-ով՝ առավելագույնը 7,5 տոկոսադրույքով, իսկ ՀՀ մարզերում՝ 4%-ով՝ առավելագույնը 5,5 տոկոսադրույքով։ 

Այս ծրագրով հիպոթեքային վարկի մարման նվազագույն ժամկետը 10 տարի է։


Տրամադրման ժամկետը և կարգը

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշումների կայացման համար պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?