BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծում

2019 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1,000 ՀՀ դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը:

Վճարման չափը

· Նպատակը
Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար
 
· Վճարման եղանակը
Անկախիկ
 
· Վճարման չափը
1,000 ՀՀ դրամ
 
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005000840

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
25. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը.
2) լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում անարժանահավատ տեղեկությունների առկայությունը.
3) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցումը կամ կասեցումը.
4) անդամ պետությունների միջազգային պարտավորությունների խախտումը, որը կարող է տեղի ունենալ այն պայմանագրի կատարման հետևանքով, որի իրագործման համար հայցվում է լիցենզիան.
5) սակագնային քվոտայի սպառումը կամ դրանց բացակայությունը (քվոտավորման ենթակա ապրանքների համար լիցենզիայի ձևակերպման դեպքում):

Կարգավորող իրավական ակտերը


http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137155
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132617
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=106747

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Was this page useful?