BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա

Իրավաբանական անձը մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնելու համար պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանա համապատասխան լիցենզիա։ Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային փոստով կամ ֆիզիկապես։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
300,000 դրամ
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր

Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու համար լիցենզավորման պահանջներին բավարարող իրավաբանական անձինք պետք է պահանջվող փաստաթղթերն ուղարկեն ստորև նշված էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին՝


Ներկայացվող պահանջները

Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը պետք է բավարարի մի շարք պարտադիր պահանջների, որոնք վերաբերում են՝

  • հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին,

  • ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածությանը,

  • ուսումնամեթոդական ապահովվածությանը,

  • գրադարանային-տեղեկատվական համակարգին,

  • պրակտիկայի հետ կապված պայմանագրերի առկայությանը բնագավառի բազային հաստատությունների հետ։

 

Պահանջվող փաստաթղթերը

Նշված էլ. փոստի հասցեներից որևէ մեկին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

  • լիցենզիա ստանալու հայտ, 

  • հասարակական շինությունների նպատակային նշանակությանը համապատասխան այն տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը, որտեղ իրականացվելու է մագիստրոսի կրթական ծրագիրը,

  • տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, 

  • տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների մասին,

  • տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական հագեցվածության մասին,

  • տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով՝ կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության վերաբերյալ,

  • կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը,

  • սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերը,

  • տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին։


Ներկայացվող պահանջների մանրամասները և փաստաթղթերի ձևն ու բովանդակությունը ներկայացված են ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման Հավելված 19-ում։ Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։


Վճարման չափը և կարգը

Լիցենզավորման համար 300,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել որոշման մասին տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160453։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Լիցենզիա ստանալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ, դիմումը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։


Հղում օրենսդրությանը

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?