BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ խնամատար ծնող դառնալու իրավունք

Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Խնամատար ծնողն իրականացնում է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Processing duration
մինչև 1 ամիս

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • բավարարել օրենքով սահմանված պահանջներին,
  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան ներկայացնել գրավոր դիմում,

  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։


Խնամատար ծնող դառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի՝

  • խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը լինի 18 տարվանից ոչ պակաս և 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին,
  • խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չգերազանցի 55 տարին,
  • խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցողը լինի ՀՀ տարածքում մշտապես բնակվող և ՀՀ չափահաս քաղաքացի։


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,

  • դիմողի հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող ՀՀ օրենքով սահմանված փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության կողմից,

  • ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից տրված՝ մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դիմողի դատվածության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձ հաշվառված լինելու (վերջին 5 տարում) մասին տեղեկանքները,

  • մեկ գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի,

  • դիմում։


Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝ 

  • դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

  • դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,

  • հայտարարություն առ այն, որ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա չեն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 138.1-ին հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված հիմքերը, որոնք արգելք են հանդիսանում դիմողի՝ խնամատար ծնող լինելու համար,

  • դիմողի համաձայնությունը՝ կենսապայմանների ուսումնասիրության նպատակով տնային այցելություն կատարելու մասին։


Դիմումը հնարավոր է ներկայացնել նաև ներկայացուցչի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝ 

  • ներկայացնել նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
  • եթե ներկայացուցիչն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա կացության քարտը կամ ՀՀ-ում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը,
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագիրը,
  • երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:


Տրամադրման ժամկետը

Դիմումի օրինակն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետն իրականացնում է տնային այցելություն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրում նրա կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

Տնային այցելություն կատարելուց հետո 3-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը կազմում և գործակալության պետին է ներկայացնում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրություն, որը պետք է ներառի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակելի տարածության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:

Գործակալության պետը արձանագրության ուսումնասիրության արդյունքում, 3 աշխատանքային օրվա ժամկետում, աշխատակազմ է ներկայացնում գործակալության եզրակացությունը՝ անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին:

Անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին բացասական եզրակացություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ նա չունի մշտական բնակության վայր կամ բնակելի տարածությունը չի համապատասխանում սանիտարական և տեխնիկական պահանջներին։

Դիմողն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել գործակալության կողմից տրված բացասական եզրակացությունը:

Աշխատակազմը սահմանված հարցումների պատասխանները և գործակալության եզրակացությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ժամկետում, այդ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում անձին հաշվառում է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ։

Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հաշվառվում է 18 ամիս ժամկետով՝ սկսած կենտրոնացված հաշվառման վերցնելու օրվանից:


Հղում օրենսդրությանը՝

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 13 հունիսի 2019 թվականի N 751-Ն որոշում 
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր