This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ խնամատար ծնող դառնալու իրավունք
Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Խնամատար ծնողն իրականացնում է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Դիմելու պայմանները
-
անձամբ կամ ներկայացուցչի միջոցով բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան ներկայացնել գրավոր դիմում,
- խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը լինի 18 տարվանից ոչ պակաս և 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին, խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չգերազանցի 55 տարին,
- խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցողը լինի ՀՀ տարածքում մշտապես բնակվող և ՀՀ չափահաս քաղաքացի։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
-
նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
-
դիմողի առողջական վիճակի մասին տեղեկանք՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության կողմից,
-
ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից տրված՝ մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դիմողի դատվածության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձ հաշվառված լինելու (վերջին 5 տարում) մասին տեղեկանքները,
-
3 x 4 չափսի մեկ լուսանկար,
-
դիմում։
Դիմումի հաստատման ժամկետը
Դիմումի օրինակն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետն իրականացնում է տնային այցելություն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրում նրա կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:
Տնային այցելություն կատարելուց հետո 3-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը կազմում և գործակալության պետին է ներկայացնում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրություն, որը պետք է ներառի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակելի տարածության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:
Գործակալության պետը արձանագրության ուսումնասիրության արդյունքում, 3 աշխատանքային օրվա ժամկետում, աշխատակազմ է ներկայացնում գործակալության եզրակացությունը՝ անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին:
Աշխատակազմը գործակալության եզրակացությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ժամկետում, այդ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում անձին հաշվառում է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ։
Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հաշվառվում է 18 ամիս ժամկետով՝ սկսած կենտրոնացված հաշվառման վերցնելու օրվանից:
Դիմումի մերժման հիմքերը
Անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին բացասական եզրակացություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ նա չունի մշտական բնակության վայր կամ բնակելի տարածությունը չի համապատասխանում սանիտարական և տեխնիկական պահանջներին։
Դիմողն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել գործակալության կողմից տրված բացասական եզրակացությունը:
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
- ՀՀ կառավարության 13 հունիսի 2019 թվականի N 751-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83