BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Ստուգել օդի փոշով աղտոտվածությունը Երևանում

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշները Երևանում հնարավոր է ստուգել առցանց եղանակով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հարթակի միջոցով։  


Հարթակում կարելի է դիտարկել ողջ քաղաքի փոշով աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա կտրվածքով տեղեկություն ստանալ:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ

Օդի փոշով աղտոտվածությունը ստուգելու համար պետք է՝ 

  • այցելել gis.yerevan.am կայք,
  • քարտեզի վրա կամ էջի ձախ հատվածում երևացող ցանկից ընտրել անհրաժեշտ տարածքը կամ հասցեն,
  • նշել ինչ ժամանակային կտրվածքով է անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ (օր, շաբաթ, ամիս), որից հետո կերևա օդի աղտոտվածության աստիճանը՝ ցածր, միջին, բարձր։ 


Արդյունքում նշվում է մեկ խորանարդ մետր օդում մինչև 2.5 միկրոմետր մեծությամբ փոշու հատիկների պարունակությունը՝ միկրոգրամներով (միջինացված ցուցանիշ)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր

Հեռախոսահամար`
1-05 

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր