This site is new, your feedback will help us improve it.
Ապահովագրել ավտոմեքենան
Ապահովագրական ծառայությունները մատուցվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների իր փաթեթն ու սակագները։ Իսկ ոլորտը վերահսկվում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո (պայմանագրի կնքման ուղեցույց):
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է․
-
այցելել ASWA.am,
-
սեղմել «Կնքել ԱՊՊԱ պայմանագիր առցանց» կոճակը,
-
բացվող պատուհանում մուտքագրել ավտոմեքենայիդ հաշվառման համարանիշը և անձը հաստատող փաստաթղթի համարը (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ ՀՎՀՀ-ն),
-
սեղմել «Որոնում» կոճակը։
Այս գործողությունները կատարելուց հետո կբացվի պատուհան, որտեղ ներկայացված կլինեն դիմումատուի տվյալները։ Այս պատուհանում՝
-
մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
-
էջի ներքևի աջ անկյունում նշել, թե ինչ նպատակով է շահագործվում ավտոմեքենան (անձնական, տաքսի, վարձակալություն կամ առևտրային),
-
«Ներբեռնել փաստաթղթեր» բաժնում կցել անձը հաստատող փաստաթուղթը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և սեղմել «Հաստատել» կոճակը,
-
սեղմել «Պահպանել և անցնել պայմանագրի էջ» կոճակը,
-
բացվող էջում ընդհանուր տեղեկությունները ստուգելուց հետո ընտրել պայմանագրի տևողությունը։ Ի դեպ՝ պայմանագիրը հնարավոր է կնքել նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Այս էջում կարելի է տեսնել նաև տեղեկություններ դիմումատուի Բոնուս-Մալուս դասի մասին,
-
սեղմել «Պահպանել և անցնել վճարման էջ» կոճակը,
-
բացվող էջում հնարավոր է տեսնել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները․ ընտրել հարմար տարբերակը և սեղմել «Պահպանել և անցնել վկայագրի էջ» կոճակը։
Գործարքն ավարտելու համար անհրաժեշտ է․
-
բացվող էջում ներկայացված վճարման պայմաններին ծանոթանալուց հետո սեղմել «Վճարել և հաստատել» կոճակը,
-
լրացնել բանկային քարտի տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։
Վճարումից հետո ԱՊՊԱ պայմանագիրը կուղարկվի դիմումատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55