BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել բնապահպանական հարկի հաշվետվություն

Բնապահպանական հարկ և բնօգտագործման վճար վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար կազմում և Կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ:

 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ ներկայացնելու համար անհրաժեշտ են՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Եթե առկա են, պետք է՝ 

  • այցելել taxservice.am կայք, որը տանում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ ընտրել ի բաժնի ձախ հատվածում ընտրել «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկ» ձևը, 
  • լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։   

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
08000 1008
(+374 60) 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր