This site is new, your feedback will help us improve it.
Ներկայացնել դիմում-հայտ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար
Նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն դիմելու, դիմում–հայտերը լրացնելու, պահանջվող փաստաթղթերը հաստատություն ներկայացնելու գործընթացը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է․
- մուտք գործել dimord.emis.am համակարգ,
- ընտրել ուսումնական հաստատությունը և նախընտրած մասնագիտությունը,
- բացված պատուհանում կցուցադրվի նաև տեղեկատվություն վճարովի և անվճար տեղերի մասին, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար պահանջվու՞մ է քննություն, թե ոչ,
- հաստատել ընտրությունը՝ սեղմելով պատուհանի ներքևի աջ անկյունի «Հաստատել» կոճակը։
- հաստատելուց հետո բացված դիմում-հայտում լրացնել պահանջվող դաշտերն ու կցել անհրաժեշտ փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղեր
- անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ),
- կրթության վկայական/ատեստատ (հիմնական կամ միջնակարգ),
- լուսանկար։
Վճարման չափը
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է 1,000 դրամ վճարել հայտագրման համակարգի գրանցման էջում նշված հաշվեհամարին և վճարման անդորրագիրը կցել նույն էջի համապատասխան դաշտում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմում-հայտը հաստատելուց և ուղարկելուց հետո համակարգը կտրամադրի PIN կոդ, որով հետագայում դիմորդը կարող է մուտք գործել անձնական էջ, տեսնել դիմումի ընթացքը, հարկ եղած դեպքում խմբագրել տվյալները կամ չեղարկել հայտը։
Ուսումնական հաստատությունը կհաստատի կամ կչեղարկի դիմում-հայտը դիմումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով պատճառը, որն էլ դիմորդը կարող է տեսնել անձնական էջում։ Եթե ընտրած մասնագիտության համար նախատեսված է քննություն, ապա անձնական էջում ցուցադրվում է նաև քննության օրվա և ժամի մասին հաստատության կողմից ուղարկված տեղեկատվությունը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 5-ի N 245-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43