BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Education

Ստանալ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում

ՀՀ պետական բյուջեի միջոցներից դրամական օժանդակություն է տրամադրվում որոշակի հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում աշխատող մանկավարժներին, ինչպես նաև՝ այն աշակերտներին, ովքեր ստիպված են հաճախել այլ բնակավայրերի դպրոցներ՝ իրենց բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայության պատճառով։ Այս օժանդակությունը նախատեսված է փոխհատուցելու նրանց տրանսպորտային ծախսերը:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիները
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
Յուրաքանչյուր եռամսյակը մեկ

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացնում մարզպետարաններ՝ իրենց ուսումնական հաստատությունում դասավանդող մանկավարժների և սովորող աշակերտների համար։

Ծրագրի մասին

Աջակցության ծրագրի նպատակն է՝

  • ապահովել պայմաններ միջնակարգ կրթություն ստանալու համար բոլոր այն երեխաների համար, որոնց բնակավայրում առկա չէ տվյալ կրթական աստիճանում ծառայություններ տրամադրող ուսումնական հաստատություն, 
  • ապահովել այն մանկավարժների տրանսպորտային ծառայության փոխհատուցումը, որոնք տվյալ բնակավայրի բնակիչ չեն, և առանց նրանց ներգրավվածության՝ տվյալ առարկաների դասավանդումը չի կարող իրականացվել։

Ներկայացվող պահանջները

Փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում գտնվող ուսումնական հաստատությունների այն ուսուցիչներին, զինղեկերին, ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին, ովքեր․

  • աշխատում են իրենց բնակավայրից տարբեր վայրում,
  • այդ վայրը գտնվում է իրենց բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռու,
  • ունեն առնվազն 0.5 հաստիքային դրույք։

Փոխհատուցումը տրվում է դպրոցահասակ երեխաների, ովքեր՝

  • հաճախում են այլ բնակավայրի դպրոց, քանի որ իրենց բնակավայրում չկա համապատասխան դպրոց,
  • կամ իրենց բնակավայրի դպրոցում չկա անհրաժեշտ կրթական ծրագիր (օրինակ՝ լեզվային առանձնահատկություններով կամ հոսքային ուղղվածությամբ)։

Բացառություն

Փոխհատուցում չի տրամադրվում այն հաստատություններին, որոնք՝

  • ունեն սեփական տրանսպորտային միջոցներ աշակերտների և/կամ մանկավարժների տեղափոխման համար,
  • արդեն ստանում են պետական բյուջեից փոխհատուցում վառելիքի, վարորդի աշխատավարձի կամ այլ տրանսպորտային ծախսերի համար։


Պահանջվող տեղեկատվությունը

Աջակցության ծրագրին դիմելու համար ուսումնական հաստատությունները մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում մարզպետարաններ պետք է ներկայացնեն փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն․

  • աշակերտի և մանկավարժի անունը, ազգանունը,
  • աշակերտի դասարանը,
  • ուսուցչի դրույքը,
  • աշակերտի և ուսուցչի փաստացի բնակության վայրը,
  • հեռավորությունը հաստատությունից (կմ)
  • հաշվարկված գումարը (հաշվարկված 2 ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար),
  • ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը,
  • դասավանդման օրերի քանակը,
  • փոխհատուցման ենթակա գումարը
  • և այլ նշումներ (անհրաժեշտության դեպքում)։

Աջակցության չափը

Մանկավարժների և աշակերտների տրանսպորտային ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել 20,200 ՀՀ դրամը։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Մարզպետարանները 5 օրվա ընթացքում ամփոփում և ուղարկում են ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղակատվությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
  • Նախարարության հանրակրթության վարչությունը 1 շաբաթվա ընթացքում ուսումնասիրում է տվյալները և ներկայացնում վերջնական ցուցակները ֆինանսաբյուջետային բաժին։
  • Ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է ցուցակները։ Եթե առարկություններ չկան, նախապատրաստում է պայմանագրերը։ Եթե կան առարկություններ, ապա նախարարության ենթակա հաստատությունները 3 օրվա ընթացքում մշակում են ցուցակները և կրկին հանձնում մարզպետարաններին։
  • Փոխհատուցումը տրամադրում են ՀՀ մարզպետարանները՝ եռամսյակային կտրվածքով։

Հղում օրենսդրությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրաման

Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Was this page useful?