BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Ստանալ մինչև 18 տարեկան անձանց մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 18 տարեկան անձանց անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել է հետևյալ պայմաններում՝

  • շուրջօրյա հիվանդանոցային հսկողության պայմաններում,
  • ցերեկային ստացիոնարի պայմաններում,
  • մասնագիտացված բժշկական օգնություն` շուրջօրյա հիվանդանոցային պայմաններում հսկողություն չպահանջող պայմաններում
  • հիվանդանոցներում արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում,
  • անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն` անհետաձգելի կարճատև բժշկական օգնության (այսուհետ, Էմերջենսի) բաժանմունքներում կամ ծավալված մահճակալների վրա։

 

Երեխաների` պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային պայմաններում (այդ թվում` վերականգնողական) բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը ներառում է.

 

  • հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում,
  • վարակիչ hիվանդությունների դեպքում, որը ներառում է՝
    ա. տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը` հակատուբերկուլոզային դիսպանսերներում (կենտրոններում),
    բ. վարակիչ, այդ թվում աղիքային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը՝ մանկական ինֆեկցիոն տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում,
  • սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ, Պայմանագիր) ունեցող բժշկական կազմակերպություններում,
  • չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ախտորոշման ճշտման նպատակով մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում,
  • հոգեկան խանգարումների բուժումը և մասնագիտական խնամքը՝ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների մանկական հոգեբուժական բաժանմունքներում` մանկական հոգեբուժական դիսպանսերների հոգեբույժների էլեկտրոնային ուղեգրմամբ,
  • նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը, 
  • Պերիտոնեալ և հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը՝ բժշկական օգնության տվյալ տեսակի գծով պետական պատվեր ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: 
     

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 18 տարեկան երեխաները։
 

Դիմելու կարգ

 

Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն են ընդունվում շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով:  
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ընդունվելու դեպքում` բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացության հիման վրա:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • Անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
  • ԱԱՊ բժշկի ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 48-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։
 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80-80-03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր