BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Երեխային հերթագրել մանկապարտեզում

ՀՀ պետական նախակրթարաններում ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 2 աշխատանքային օր

Եթե բնակվում ես Երևանում

Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ հաջորդական քայլերը․

Քայլ 1․ Գրանցվիր

  • այցելիր mankapartez.yerevan.am

  • սեղմիր էջի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,

  • մուտքագրիր տվյալներդ,

  • սեղմիր «Գրանցվել» կոճակը,

  • բացվող պատուհանում լրացրու հեռախոսահամարդ,

  • սեղմիր «Ստանալ ծածկագիր» կոճակը,

  • մուտքագրիր հեռախոսահամարիդ ուղարկված ծածկագիրը,

  • սեղմիր «Հաստատել» կոճակը։


Քայլ 2․ Հերթագրիր երեխայիդ 
Երեխային առցանց հերթագրելու համար այցելիր գլխավոր էջ, ընտրիր  4-րդ՝ «Առցանց հերթագրում» տարբերակը և բացվող էջում լրացրու հետևյալ տվյալները՝ 

1․ Երեխայի ծննդյան վկայական

  • ՀՀ քաղաքացիների համար լրացվում է վկայականի սերիան և համարը՝ 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ՝ առանց բացատի, օրինակ՝ ԱԲ000000
  • ՀՀ ծննդյան վկայականի բացակայության դեպքում լրացվում է ՀՀ հանրային ծառայությունների համարանիշը 10 թվային նիշ հաջորդականությամբ, օրինակ՝ 0123456789
  • անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնելիս լրացվում է տվյալ փաստաթղթի սերիան և համարը, օրինակ՝ անձնագիր՝ AN0000000, ՌԴ ծննդյան վկայական՝ IV-МЮ000000  

2․ Երեխայի ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
3․ Երեխայի ծննդյան տվյալներ՝ օր/ամիս/տարի


Ստուգման էջը հաջողությամբ լրացնելուց հետո բացված տվյալների մուտքագրման էջում.

  • ընտրիր մանկապարտեզ,
  • հայերեն նիշերով լրացրու բոլոր դաշտերը,
  • կցիր պահանջվող փաստաթղթերի պատճենները (ձևաչափը` JPG, JPEG, PNG, ծավալը՝ մինչև 5 MB)


Կցիր հետևյալ փաստաթղթերը՝

  • երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր (1-ին էջը)  կամ նույնականացման քարտ,
  • հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր (2-րդ էջը) կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:


Քայլ 4. Հետևիր դիմումի կարգավիճակին

Առցանց դիմումը հաջողությամբ ուղարկելուց հետո այն մշակման փուլ է անցնում և հաստատվում կամ մերժվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի կարգավիճակին կարող ես հետևել օգտատիրոջ  էջի «Դիմումներ» բաժնում:

 

  • Կարգավիճակ «Ուղարկված». դիմումը դեռ մշակման փուլում է:
  • Կարգավիճակ «Հաստատված».  այս դեպքում էլեկտրոնային փոստիդ հասցեին ծանուցում կստանաս, ինչպես նաև կկարողանաս կայքի «Հերթագրված երեխաներ» բաժնում հետևել երեխայի հերթին:
  • Կարգավիճակ «Մերժված».  այս դեպքում էլեկտրոնային փոստիդ հասցեին կստանաս ծանուցում, որտեղ կնշվի մերժման պատճառը: Այն կարող ես տեսնել նաև օգտատիրոջ  էջի «Դիմումներ» բաժնում տվյալ դիմումի կարգավիճակի «Մեկնաբանություն» հղումով:


Ուշադրություն

Երեխայի գրանցումը կատարվում է միայն մեկ անգամ: Հնարավոր չէ նույն երեխային միաժամանակ գրանցել մի քանի մանկապարտեզում:


Եթե բնակվում ես մարզերում

Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար․

  • ստորև ներկայացված ցուցակից ընտրիր քո քաղաքը կամ գյուղը,

  • հղումով կայցելես առցանց հերթագրման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել երեխայի վերաբերյալ տվյալները։

Երեխային հերթագրելու համար կարող ես օգտվել ուղեցույցից՝ սեղմելով դիմումի էջում տեղադրված տեղեկատվական կոճակը (i):


Արագածոտնի մարզ

 

Արարատի մարզ

 

Արմավիրի մարզ

 

Լոռվա մարզ

 

Գեղարքունիքի մարզ

 

Կոտայքի մարզ

 

Շիրակի մարզ

 

Սյունիքի մարզ

 

Վայոց ձորի մարզ

 

Տավուշի մարզ

 

Ծառայությունը յուրաքանչյուր համայնքում մատուցվում է համապատասխան համայնքապետարանի կողմից։

Աշխատանքային ժամերին և կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ համայնքապետարաննե- րից յուրաքանչյուրի կայքէջում։

Service provided by
ՀՀ համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր