BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Երեխային հերթագրել մանկապարտեզում

Մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրումը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 2 աշխատանքային օր

Գրանցումը Երևանի մանկապարտեզներում

Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

Քայլ 1․ Գրանցվել

  • սեղմել էջի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,

  • մուտքագրել տվյալները և սեղմել «Գրանցվել» կոճակը,

  • բացվող պատուհանում լրացնել բջջային հեռախոսահամարը,

  • բջջային հեռախոսահամարին կուղարկվի ծածկագիր․ անհրաժեշտ է այն մուտքագրել հաջորդ բացվող պատուհանում և սեղմել «Հաստատել» կոճակը։


Քայլ 2․ Հերթագրել երեխային
Երեխային առցանց հերթագրելու համար այցելել գլխավոր էջ, ընտրել  4-րդ՝ «Առցանց հերթագրում» տարբերակը և բացվող էջում լրացնել հետևյալ տվյալները՝ 

1․ Երեխայի ծննդյան վկայական

  • ՀՀ քաղաքացիների համար լրացվում է վկայականի սերիան և համարը՝ 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ՝ առանց բացատի, օրինակ՝ ԱԲ000000։
  • ՀՀ ծննդյան վկայականի բացակայության դեպքում լրացվում է ՀՀ հանրային ծառայությունների համարանիշը 10 թվային նիշ հաջորդականությամբ, օրինակ՝ 0123456789։
  • անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնելիս լրացվում է տվյալ փաստաթղթի սերիան և համարը, օրինակ՝ անձնագիր՝ AN0000000, ՌԴ ծննդյան վկայական՝ IV-МЮ000000։  

2․ Երեխայի ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
3․ Երեխայի ծննդյան տվյալներ՝ օր/ամիս/տարի


Ստուգման էջը հաջողությամբ լրացնելուց հետո բացված տվյալների մուտքագրման էջում.

  • ընտրել մանկապարտեզ,
  • հայերեն նիշերով լրացնել բոլոր դաշտերը,
  • կցել պահանջվող փաստաթղթերի պատճենները (ձևաչափը` JPG, JPEG, PNG, ծավալը՝ մինչև 5 MB)


Կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը,
  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր (1-ին էջը) կամ նույնականացման քարտ,
  • հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր (2-րդ էջը) կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:


Քայլ 4. Հետևել դիմումի կարգավիճակին

Առցանց դիմումը հաջողությամբ ուղարկելուց հետո այն մշակման փուլ է անցնում և հաստատվում կամ մերժվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի կարգավիճակին հնարավոր է հետևել օգտատիրոջ  էջի «Դիմումներ» բաժնում:

 

  • Կարգավիճակ «Ուղարկված». դիմումը դեռ մշակման փուլում է:
  • Կարգավիճակ «Հաստատված»այս դեպքում էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդը ծանուցում է ստանում, ինչպես նաև կարողանում է կայքի «Հերթագրված երեխաներ» բաժնում հետևել երեխայի հերթին:
  • Կարգավիճակ «Մերժված». այս դեպքում էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդը ծանուցում է ստանում, որտեղ նշվում է մերժման պատճառը: Այն հնարավոր է տեսնել նաև օգտատիրոջ  էջի «Դիմումներ» բաժնում տվյալ դիմումի կարգավիճակի «Մեկնաբանություն» հղումով:

Ուշադրություն
Երեխայի գրանցումը կատարվում է միայն մեկ անգամ: Հնարավոր չէ նույն երեխային միաժամանակ գրանցել մի քանի մանկապարտեզում:


Գրանցումը մարզերի մանկապարտեզներում 

Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է․

  • ստորև ներկայացված ցուցակից ընտրել համայնքը,

  • հղումով բացված առցանց հերթագրման էջում լրացնել երեխայի վերաբերյալ տվյալները։

Երեխային հերթագրելու համար հնարավոր է օգտվել ուղեցույցից՝ սեղմելով դիմումի էջում տեղադրված տեղեկատվական կոճակը (i):


Արագածոտնի մարզ

 

Արարատի մարզ

 

Արմավիրի մարզ

 

Լոռվա մարզ

 

Գեղարքունիքի մարզ

 

Կոտայքի մարզ

 

Շիրակի մարզ

 

Սյունիքի մարզ

 

Վայոց ձորի մարզ

 

Տավուշի մարզ

Ծառայությունը յուրաքանչյուր համայնքում մատուցվում է համապատասխան համայնքապետարանի կողմից։

Աշխատանքային ժամերին և կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ համայնքապետարաննե- րից յուրաքանչյուրի կայքէջում։

Service provided by
ՀՀ համայնքապետարաններ
Was this page useful?