BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն՝ ձեռք բերելու ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Կառավարությունը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ձեռք բերել ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։

 

Զբաղվածության ծրագրից օգտվելու համար պետք է պարզապես դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

 

Ծրագրի շրջանակում առաջարկվում է  3 հնարավորություն․

 

  • Հնարավորություն 1․ «Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում», 
  • Հնարավորություն  2․ «Աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում»,
  • Հնարավորություն  3․ «Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում»։

 

Հնարավորություն 1 «Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում»

 

Եթե կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ են լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ գործատուի առաջարկած աշխատանքն իրականացնելու համար, ապա ծրագրի առաջին հնարավորությունը  Ձեզ առաջարկում է  ստանալ ուսում։

 

Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում Ձեզ կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով, և ամսական առավելագույնը ևս 50․000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։

 

Ուսուցումն ավարտելուց հետո Դուք աշխատանքային պայմանագիր կկնքեք գործատուի հետ՝ առնվազն 3 ամիս ժամկետով և այդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական 50,000 դրամի չափով՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։

 

Հնարավորություն  2 «Աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում»

 

Եթե Դուք ունեք մասնագիտական գիտելիքներ, սակայն չունեք համապատասխան փորձառություն և ունեք կարիք զարգացնելու Ձեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ապա այս հնարավորությունը  Ձեզ համար է։

 

Ծրագրի շրջանակում Ձեր և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում Դուք ձեռք կբերեք աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ որպես Ձեր աշխատավարձի փոխհատուցում։

 

3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, Դուք կշարունակեք գործատուի մոտ Ձեր աշխատանքը, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ Ձեր աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։

 

Հնարավորություն  3 «Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում»

 

Եթե Դուք ունեք կարիք ստանալու մասնագիտական գիտելիք, զարգացնելու Ձեր հմտություններն ու կարողությունները, ձեռք բերելու աշխատանքային փորձառություն և անցնելու աշխատանքի, ապա այս հնարավարությունը  թույլ կտա  մեկտեղելու այս բոլորը։ Առաջին փուլով կկազմակերպվի Ձեր ուսուցումը։

 

Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում Ձեզ կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50․000 դրամի չափով, և ամսական առավելագույնը ևս 50,000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։

 

Ուսուցումն ավարտելուց հետո Ձեր և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում Դուք ձեռք կբերեք աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ որպես Ձեր աշխատավարձի փոխհատուցում։

3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, Դուք կշարունակեք գործատուի մոտ Ձեր աշխատանքը, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ Ձեր աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։

 

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն կպարտավորվի վերադարձնել շահառուի կրթաթոշակի/ուսման վարձի կամ որպես աշխատավարձ վճարված գումարը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ միայն 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 16-ից 63 տարեկան անձինք։

 

Ծրագրում որպես գործատու կարող են ներգրավվել բոլոր այն կազմակերպությունները (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները), որոնք ունեն թափուր աշխատատեղեր` բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների։
 

Դիմելու կարգ

 

Ծրագրից օգտվելու համար և՛ շահառուները, և՛ գործատուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթնալ այս հղումով։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 57-Լ որոշում

ՀՀ ԱՍՀՆ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]  

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր