BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա

քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 - 20 րոպե
Service cost
40.000 - 560.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ծառայության մասին

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Ինչպես դիմել

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի,
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
  • լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի՝ նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
  • անձնագրի պատճենը,
  • տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին՝ համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
  • մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված արտոնագրված ճարտարապետների և կոնստրուկտորների),
  • «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

Պետական տուրք

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության համար պետական տուրքը յուրաքանչյուր ներդիրի համար գանձվում է տարեկան 40.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005169231):

Իրավական ակտեր

Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N  1533-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Ձևաթղթեր

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 011 62-17-01
Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Was this page useful?