BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Family and children

Ստանալ մայրության միանվագ նպաստ

Մայրության նպաստը նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։ Այս նպաստի միջոցով հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում հատուցվում է առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը)։ Աշխատող կանանց մայրության նպաստը վճարում է գործատուն, իսկ չաշխատողներին՝ պետությունը։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Սահմանված չէ
Processing duration
Մեկ ամիս

Պետության կողմից մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է այցելել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով՝

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
  • ծննդօգնության պետական հավաստագիրը (այն կտրամադրվի սպասարկող հիվանդանոցում),
  • ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
  • բանկային հաշվի համար։


Ուշադրություն

  • Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:
  • Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի՝ 140 օրվա ընթացքում:
  • Մայրության նպաստը տրամադրվում է դիմումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
  • Վաղաժամ ծննդաբերության դեպքում միանվագ նպաստ տրամադրվում է նաև այն դեպքերում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո։

 

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված (ինքնազբաղ) մայրերի համար գործում են մայրության միանվագ նպաստ ստանալու այլ պայմաններ։

 

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայր լինելու դեպքում մայրության միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է այցելել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով՝

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ), 
  • անաշխատունակության թերթիկ,
  • տեղեկանք հարկային մարմնից՝ գործունեությունը դադարեցրած լինելու և նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման մասին։

 

Ինչպե՞ս ստանալ մայրության նպաստը

  • Մայրության նպաստը տրամարդվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։

  • Նպաստի հաշվարկի սկիզբը կհամարվի գործունեության դադարեցման օրը։ 

  • Այն կվճարվի սահմանված ժամկետի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման)։

  • Մայրության նպաստի չափը որոշվում է սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձի հիման վրա։ Ընդ որում՝ եթե միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի հիման վրա:

 

Ինչպե՞ս է տրամադրվում նպաստը 

  • Նպաստը հաշվարկվում, նշանակվում կամ մերժվում է փաստաթղթերն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում։

  • Նպաստը մերժելու դեպքում այդ որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացվում է դիմողին` նշելով պատճառները։

  • Նպաստը վճարվում է անկանխիկ` բանկային հաշվեհամարին փոխանցումով։

Technical support

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

For general issues

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of RA
Այս էջը օգտակա՞ր էր