BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Family and children

Ստանալ մայրության միանվագ նպաստ

Մայրության նպաստը նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։ Այս նպաստի միջոցով հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում հատուցվում է առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը)։ Աշխատող կանանց մայրության նպաստը վճարում է գործատուն, իսկ չաշխատողներին՝ պետությունը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Սահմանված չէ
Processing duration
Մեկ ամիս

Մայրության նպաստը նշանակվում է աշխատանքով ապահովված և  չաշխատող մայրերին։

Չաշխատող մայրերը պետության կողմից մայրության նպաստ ստանալու համար պետք է այցելեն միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Պահանջվող փաստաթղթերը

Մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
  • ծննդօգնության պետական հավաստագիրը (այն կտրամադրվի սպասարկող հիվանդանոցում),
  • ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
  • բանկային հաշվի համար։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Չաշխատող մայրերի համար մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:
  • Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի՝ 140 օրվա ընթացքում:
  • Մայրության նպաստը տրամադրվում է դիմումից հետո՝ 1 ամսվա ընթացքում։
  • Վաղաժամ ծննդաբերության դեպքում միանվագ նպաստ տրամադրվում է նաև այն դեպքերում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո։

Աջակցության չափը

Չաշխատող կանանց մայրության նպաստը կազմում է 172,500 դրամ։

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված (ինքնազբաղ) մայրերի համար գործում են մայրության միանվագ նպաստ ստանալու այլ պայմաններ։

Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայր լինելու դեպքում մայրության միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է այցելել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Պահանջվող փաստաթղթերը

Մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ), 
  • անաշխատունակության թերթիկ,
  • տեղեկանք հարկային մարմնից՝ գործունեությունը դադարեցրած լինելու և նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման մասին։

 

Հաշվարկման և վճարման կարգը

  • Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայրության նպաստը տրամարդվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։

  • Նպաստի հաշվարկի սկիզբը կհամարվի գործունեության դադարեցման օրը։ 

  • Այն կվճարվի սահմանված ժամկետի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման)։

  • Մայրության նպաստի չափը որոշվում է սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձի հիման վրա։ Ընդ որում՝ եթե միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի հիման վրա:

 

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Նպաստը հաշվարկվում, նշանակվում կամ մերժվում է փաստաթղթերն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում։

  • Նպաստը մերժելու դեպքում այդ որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացվում է դիմողին` նշելով պատճառները։

  • Նպաստը վճարվում է անկանխիկ` բանկային հաշվեհամարին փոխանցումով։

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Technical support

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

For general issues

Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383

Service provided by
Ministry of Labor and Social Affairs of RA
Was this page useful?