BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել եկամուտների հայտարարագիր

Ֆիզիկական անձինք (ստորև նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում) յուրաքանչյուր տարվա կտրվածքով ստացած եկամուտների համար պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնեն հայտարարագիր (2024 թվականին վերջնաժամկետը հուլիսի 22-ն է)։ Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։ 

You will be redirected to the Google Play store, to download the application to your device.

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ուղեցույց


«Շարունակել»
կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝


ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝

  • նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը,
  • ընտրել «ԵսԵմ» նույնականացման տարբերակը,
  • նույնականացումից հետո անցնել «Հայտարարագրեր» բաժին,
  • ընտրել «Հաշվարկ (հայտարարագրեր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը, 
  • ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
  • նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
    ՀՎՀՀ չունենալու դեպքում այն հնարավոր է ձեռք բերել եկամուտների հայտարարագրման հարթակի անձնական էջում։ 


Oտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝

  • լրացնել ՀՎՀՀ-ն, «Օգտվողի անուն» և «Գաղտնաբառ» դաշտերը,
  • նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը և սեղմել «ՄՈՒՏՔ» կոճակը,
  • այնուհետև մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին,
  • ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
  • ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
  • նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։


Եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են ինքնաշխատ կերպով, բացառությամբ մի քանի բաժինների, որոնք անհրաժեշտ է լրացնել ինքնուրույնաբար, դրանք են՝

  • «Այլ եկամուտներ» բաժինը, մասնավորապես՝ ավանդների և պարտքային արժեթղթերի տոկոսներից ստացված եկամուտների տողերը, 
  • «Նվազեցվող եկամուտներ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել տարվա կտրվածքով ստացված չհարկվող եկամուտները, 
  • «Ոչ հարկային գործակալից ստացված եկամուտներ» բաժինը,
  • «Ինքազբաղվածությունից ստացված եկամուտներ» բաժինը՝ կամավորության սկզբունքով:
Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?