BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր որպես ֆիզիկական անձ

Մուտքի վիզայի հրավերն անհրաժեշտ է օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ։ Ֆիզիկական անձինք հրավերի ձևակերպման համար պետք է դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացի և քաղաքացիության ծառայություն։
 

ՀՀ մուտքի հրավերի համար որպես ֆիզիկական անձ հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
5,000 դրամ
Processing duration
-

Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ՝ միայն հրավերի առկայության դեպքում։ Հրավերը կարող է ներկայացվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի կողմից։

Որպես ֆիզիկական անձ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավեր կարող են ներկայացնել `

  • Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։

 

Պահանջվող փաստաթղթերը 

Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար ֆիզիկական անձինք պետք է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնեն՝

  • հրավերի ձևաթուղթ,
  • անձնագիր (օտարերկրացու դեպքում նաև կացության քարտը),
  • հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Գործընթացի նկարագիր

 

Վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի աշխատակիցը ստուգում է ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու պատշաճությունը /պահանջվող փաստաթղթերի առկայությունը, ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը/ իրականացնում է համապատասխան ստուգումներ, որից հետո օտարերկրացու տվյալները մուտքագրվում են տվյալների բանկ:
Ձևաթղթերի կազմման աշխատանքների ավարտից հետո դիմումատուի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են, դիմումի վարույթի արդյունքում կայացվում է համապատասխան որոշում, որի վերաբերյալ ծանուցվում է դիմումատուն:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր