BETA

This site is new, your feedback will help us improve it.

Security and defence

Անցնել զինվորական հաշվառում արտասահմանում

Զինվորական հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության ապահովումն է:

Զինվորական հաշվառման ենթակա են՝

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները,

  • սահմանված ժամկետում զինվորական հաշվառում չանցած քաղաքացիները,

  • ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած արական սեռի քաղաքացիները:


Օտարերկրյա պետությունում զինվորական հաշվառումն իրականացվում է տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
9 օր

Զինվորական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է ներկայանալ տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,

  • պարտավորագիր,

  • ինքնակենսագրություն,

  • ծննդյան վկայականի պատճենը,

  • անձնագրի պատճենը,

  • 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • բնակության վայրի մասին տեղեկանք,

  • ընտանիքի կազմի մասին տեղեկանք,

  • բնութագիր (ուսումնական հաստատությունից),

  • առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):

 

Ուշադրություն
Զինվորական հաշվառման կանգնելուց հետո այն քաղաքացիները, ովքեր ենթակա են ծառայության, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը և նոյեմբերի 1-ը ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով կստանան ծանուցագիր ՀՀ զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր