BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

Ստանալ հանրային հատվածի հաշվապահի որակավորում

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
3,000 ՀՀ դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում, որի ձևը տեղադրվում է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • մասնագիտական աշխատանքի փորձը հավաստող փաստաթուղթը,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Դիմումների ուսումնասիրության կարգը

Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից:

Եթե դիմորդը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ կամ թերի, համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդին առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը կամ շտկել փաստաթղթերը:  

Եթե սահմանված ժամկետում դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում կամ շտկվում, ներկայացված դիմումը մերժվում է, և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին՝ դիմորդի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմորդի՝ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին դիմումը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով դիմումի մերժման հիմքերը: 


Քննությունների անցկացման և որակավորման ժամկետները

Քննություններն անցկացվում են ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

Որակավորված մասնակցին տրվում է հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայական՝ որակավորում շնորհելու մասին հրամանի ընդունման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման չափը և կարգը

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման համար 3,000 դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • վճարային տերմինալի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի 900005160438 հաշվեհամարին՝  փոխանցման նպատակի դաշտում նշելով «հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։ 

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր