BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Justice and the law

Ստանալ երեխաների ցերեկային խնամք

Ծրագրի շրջանակում իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով` գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով` գնահատված սոցիալական կարիքների հիման վրա համարժեք սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում։

Ծրագրի նպատակն է նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական,   կյանքի հիմնական հմտությունների զարգազմանը, երեխաներին և նրանց  ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և կամ նրանց սոցիալական մեկուսացումը,  խթանելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը։

Ծառայությունը տրամադրվում է ինչպես պետական հաստատությունների կողմից, այնպես էլ պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայությունները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։

 

Դիմելու կարգ

 

Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝

1) երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) կենտրոնի նախաձեռնությամբ:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կենտրոնում ցերեկային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ ցերեկային կենտրոն:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Գրավոր դիմումին կից ներկայացվում են՝

  • երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.
  • երեխայի՝ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.
  • համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.
  • հաշմանդամության մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Երեխաներին ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր