BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Justice and the law

Ստանալ երեխաների ցերեկային խնամք

Ծրագիրը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաներին՝ ապահովելով նրանց ընտանիքում ապրելը և սոցիալական ներառումը: Այն գնահատում է երեխաների սոցիալական կարիքները և տրամադրում համապատասխան սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ կանխարգելելու կամ հաղթահարելու երեխայի դժվարին իրավիճակը:

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Processing duration
7 աշխատանքային օր
Երեխայի համար ցերեկային խնամք ստանալու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է դիմում ներկայացնի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ ցերեկային կենտրոն: 

Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝

  • երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա,
  • կենտրոնի նախաձեռնությամբ:

Ծառայությունները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։

Պահանջվող փաստաթղթերը

Երեխայի համար ցերեկային խնամք ստանալու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է ներկայացնի․

  • դիմում,
  • երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը (երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում),
  • երեխայի՝ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը,
  • երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից,
  • հաշմանդամության մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա:

Ծրագրի նպատակը

  • նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգազմանը,
  • երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և կամ նրանց սոցիալական մեկուսացումը,
  • խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը։

Ծառայությունը տրամադրվում է ինչպես պետական հաստատությունների կողմից, այնպես էլ պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։

Տրամադրման ժամկետը և կարգը

Երեխայի ցերեկային խնամքի դիմումը հաստատվում կամ մերժվում է պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրություններից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենք։

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?