BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվություն

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը տրամադրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
50,000 - 150,000 ՀՀ դրամ
Processing duration
10 օր - 3 ամիս

Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • ՔԿԱԳ մարմին ներկայացնել դիմում,
  • հավաքագրել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը 


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • Ամուսնության մասին համատեղ դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
  • նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ներկայացնում են նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն),
  • օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում՝ եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:


Վճարման չափը և կարգը՝


ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրումն իրականացվում է մի քանի աշխատանքային օրերի ընթացքում՝

  • 1-2 օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ
  • 3-5 օրվա ընթացքում՝ 120.000 ՀՀ դրամ
  • 7-րդ օրը՝ 50.000 ՀՀ դրամ


Տրամադրման ժամկետը՝


Ամուսնության պետական գրանցման թույլտվությունը տրամադրվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրվանից մինչև 3 ամսվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը՝

  • «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին ՀՀ օրենք» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր