This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվություն
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը տրամադրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
Դիմելու համար անհրաժեշտ է
- ՔԿԱԳ մարմին ներկայացնել դիմում,
- հավաքել ու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթերը
- Ամուսնության մասին համատեղ դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
- նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ներկայացնում են նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն),
- օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում՝ եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:
Վճարման չափը և կարգը
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրումն իրականացվում է մի քանի աշխատանքային օրերի ընթացքում՝
- 1-2 օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ,
- 3-5 օրվա ընթացքում՝ 120.000 ՀՀ դրամ,
- 7-րդ օրը՝ 50.000 ՀՀ դրամ։
Տրամադրման ժամկետը
Ամուսնության պետական գրանցման թույլտվությունը տրամադրվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրվանից մինչև 3 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին ՀՀ օրենք» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935