BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի վերակազմավորման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
25-45 րոպե
Service cost
50,000 դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման պետական հաշվառման դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Ներկայացվող պահանջները 

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի վերակազմավորման պետական հաշվառման դիմելու համար անհրաժեշտ է լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
  • դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

Վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
  • դիմում, 

որը պետք է պարունակի`

  • հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման  կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
  • իրավասու մարմնի որոշում առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմիններիորոշումները:

Վճարման չափը և կարգը

Ծառայության համար սահմանված է 50,000 ՀՀ դրամի չափով պետական տուրք։ Ընդ որում՝ յուրաքանչյուր կազմակերպության համար անհրաժեշտ է վճարել 50,000-ական դրամ։ 

Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։

E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝


Բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելու համար ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարներին՝

  • 900005160719՝ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների համար։

Նպատակ՝ «Առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։

  • 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար։

Նպատակ՝ «Ոչ առևտրային իրավաբանական անձանց և նրանց առանձնացված ստորաբաժանումների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական գրանցման (հաշվառման) համար (նոր ստեղծվող իրավաբանական անձի (առանձնացված ստորաբաժանման) պետական գրանցում/հաշվառում, փոփոխության պետական գրանցում/հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցում/հաշվառում)»։

  • 900005160743՝ հիմնարկի համար։ 

Նպատակ՝ «Հիմնարկների վերակազմակերպմամբ պայմանավորված յուրաքանչյուր պետական հաշվառման համար (նոր ստեղծվող հիմնարկի պետական հաշվառում, փոփոխության պետական հաշվառում, գործունեության դադարման վերաբերյալ տեղեկությունների պետական հաշվառում)»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?