BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը

ՀՀ-ում ամուսնությունը գրանցելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է հասնել օրենքով սահմանված 18 տարեկան հասակին։

Ամուսնության պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ամուսնության վկայական։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիները
Filiing duration
10-15 րոպե
Service cost
մինչև 60,000 ՀՀ դրամ
Processing duration
15 րոպե

ՀՀ-ում ամուսնություն գրանցելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (կամ բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ու ներկայացնել դիմում։


Ամուսնությունը ՀՀ-ում գրանցելու համար անհրաժեշտ է

  • անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնել դիմում (դիմումը կարելի է ներկայացնել լիազորված անձի միջոցով, բայց ամուսնության գրանցման համար անհրաժեշտ է պարտադիր ներկա գտնվել անձամբ։)

  • ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը,

  • դիմումում նշված օրը ներկայանալ հաշվառման վայրի (կամ բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС),


Պահանջվող փաստաթղթերը

  • Ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը, եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
  • օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ ՝ 09:00-18:00
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
(+374) 010 59-39-35

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Was this page useful?