This site is new, your feedback will help us improve it.
Փոխել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը
Ապահովված իրավունքը պարտատիրոջ իրավունքն է շարժական գույքի նկատմամբ, որն օգտագործվում է պարտապանի կողմից պարտավորության կատարումը երաշխավորելու համար: Այս գույքը կարող է լինել ֆիզիկական առարկա կամ իրավունք:
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի փոփոխությունները արձանագրվում են ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալությունում։
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը փոխելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Պահանջները, որոնք անհրաժեշտ է բավարարել
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը փոխելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պահանջների․
- շարժական գույքի ապահովվման առարկա պետք է լինեն կանխիկ դրամական միջոցները, մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքները, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքը, կենդանիները, թռչունները և այլն,
- շարժական գույքի ապահովվման առարկա չեն կարող լինել տրանսպորտային միջոցը, բանկային հաշիվը, դեպոզիտը (ավանդը) և արժեթղթերը։ Դրանք կարող են լինել գրավի առարկա,
- փոփոխությունը պետք է տեղի ունենա ապահովված անձի (պարտատիրոջ) դիմումով,
- եթե փոխվում է ապահովված իրավունքի առարկան, ապա այդ փոփոխությունը պետք է հիմնված լինի ապահովման պայմանագրի կամ այլ գրավոր պայմանագրի վրա,
- եթե գրանցված են մի քանի պարտատեր, ապա փոփոխությունը վերաբերում է միայն այն պարտատիրոջը, ով մասնակցել է փոփոխության գործարքին:
Պահանջվող փաստաթղթերը
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքը փոխելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, լիազորված անձի դեպքում` նաև լիազորագիր,
- փոփոխվող տվյալի վերաբերյալ տեղեկություններ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր:
Կողմերի ցանկությամբ կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կամ այլ փաստաթղթեր, որոնք կցվում են գրանցմանը, սակայն հրապարակային չեն:
Վճարման չափը և կարգը
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի փոփոխության համար անհրաժեշտ է վճարել 2,000 դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005000832։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գրանցման փոփոխությունն ուժի մեջ է մտնում գրանցելու պահից: Եթե հատուկ չի նշվում ժամկետի երկարաձգման մասին, ապա փոփոխության գրանցումը չի ազդում գրանցման գործողության ժամկետի վրա:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշում։
- «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենք։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935