This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել հասարակական կազմակերպություն
Հասարակական կազմակերպություն գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Լինել հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
- պետական գրանցման մասին դիմում,
- կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված հիմնադիր ժողովի նախագահի և քարտուղարի կողմից,
- կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ),
- պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված:
(ֆիզիկական անձ հիմնադրի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն), - տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,
- իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Վճարման չափը և կարգը
Պետական տուրքը հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝ 900005160727
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Հասարակական կազմակերպության պետական գրանցում
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ համապատասխանաբար՝ 60,000 ՀՀ դրամ, 40,000 ՀՀ դրամ, 30,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ 1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունների պետական գրանցման (կամ գրանցման գրավոր մերժման) վճարովի ծառայության մատուցման համար:
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 2,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար:
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 60,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը 5 աշխատանքային օրվա ընթացքում` հասարակական կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի կազմում:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80