BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Agriculture and environment

Ստանալ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորում

Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է: 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Processing duration
10 օր
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է:


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • Գյուղացիական տնտեսությունների հետ կնքել հումքի գնման պայմանագրեր։ 
  • Դիմել ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցող ֆինանսական կառույցներից որևէ մեկին՝ կցելով կնքված պայմանագրերը ու դրանց հիման վրա լրացված ծրագրով սահմանված Ձև 1-ը։
  • Վարկունակության պահանջները բավարարելու դեպքում ստանալ վարկի հաստատում։


Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ դիմելով այն ֆինանսական կառույցին, որի հետ ցանկանում եք կնքել լիզինգային պայմանագիր։

Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով՝

  • պտուղբանջարեղենի գնումներ.
  • խաղողի գնումներ.
  • կաթի գնումներ.
  • սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ
  • շինշիլայի գնումներ։


Ծրագրի շրջանակ
ներում՝ 

  • Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համաժեք մասը․
  • սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հուլիսի 1-ը.
  • խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հուլիսի 1-ը.
  • պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
  • վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
  • սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
  • Սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
  • շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.
  • միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա.
  • խաղողի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար խաղողի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 4-ով տրված խաղողի գնման օրինակելի պայմանագիրը։
  • պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 5-ով տրված բերքի գնման օրինակելի պայմանագիրը։
  • կաթի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 6-ով տրված կաթի գնման օրինակելի պայմանագիրը։

Ուշադրություն
Տրամադրվում է 3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար.
1.5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողից բացի այլ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։

 
Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374 11) 59-72-06

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր