BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Culture and sport

Դիմել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին

Ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում՝ ամեն ուրբաթ, անցկացվում են դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություներ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։  «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։

 

Դիմելու կարգ

 

Դպրոցահասակները կամ ուսումնական հաստատությունները կարող են նախապես գրանցվել «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի հանդիպումներին սոցիալական հարթակներով (Facebook, Instagram) կամ զանգահարելով։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ,

ՀՀ, ք․ Երևան, 0010, Աբովյան 2, հեռ․՝ (+374) 10 526 873

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիր, հեռ․՝ (+374) 98 578 002

ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր