This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հատուկ կացության կարգավիճակ արտասահմանում
Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Արտասահմանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ներկայացվող պահանջները
Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
- լինել ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացի,
- լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացի։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
ՀՀ վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ,
-
ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
- ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
- հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
- մասնագիտության և աշխատանքի մասին,
- Հայաստան կատարած այցերի մասին,
- ՀՀ-ում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
- դատվածության առկայության մասին,
-
անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
-
35x45մմ չափսի 6 լուսանկար,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝
- իր անձնագիրը և լիազորագիր։
Վճարման չափը և կարգը
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Ուշադրություն
Մինչև 18 տարեկան անձանց հատուկ կացության կարգավիճակը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հատուկ կացության կարգավիճակի դիմումն ուսումնասիրվում է 3 ամսվա ընթացքում։ Անձի դիմումը բավարարվելու դեպքում անձին տրվում է հատուկ անձնագիր։ Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11