BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Գրանցվել որպես առցանց լիազոր

Հարկ վճարողները կամ նրանց ներկայացնող անձինք պետք է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գրացվեն որպես առցանց լիազոր, որից հետո նրանք կարող են նշանակել օգտվողների (հիմնականում՝ հաշվապահներին), որոնք էլ հարթակում իրականացնում են անհրաժեշտ գործողությունները։   

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Կազմակերպության տնօրեն, ԱՁ, նոտար, ինքնազբաղված անձ։
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Անմիջապես

Առցանց եղանակով որպես լիազոր գրանցվելու համար պետք է ունենալ՝

  • նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտն ընթերցող սարք 
  • ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն։ 


Անհրաժեշտ է․   

  • այցելել taxservice.am կայք, որը կտանի հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • սեղմել «Ներկայացնել դիմում» կոճակը,
  • տրամադրել էլեկտրոնային փոստի հասցեն, որին կուղարկվի ակտիվացման հղում,
  • անցնել այդ հղումով և դիմել որպես լիազոր գրանցվելու համար՝ կատարելով անհրաժեշտ հաջորդական քայլերը։

Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից նշված էլ. հասցեին ուղարկվում է նամակ, որում առկա է էլեկտրոնային պայմանագիրը և լիազորի անունն ու գաղտնաբառը։

Լիազորի անունով և գաղտնաբառով անհրաժեշտ է մուտք գործել համակարգ՝  կազմակերպության պատասխանատու առցանց օգտվողներին գրանցելու կամ փոխելու համար։ Օգտվողի գրացումն  անհրաժեշտ է, քանի որ նա է պատրաստում, խմբագրում և ստորագրում հաշվետվությունները։ Օգտվող կարող է լինել տնօրենը անձամբ, կամ լիազորել այլ անձանց։ Սովորաբար լիազորում են հաշվապահին։

Օգտվող նշանակելու համար պետք է՝

  • մտնել «Լիազորների տվյալներ» բաժինը և ստեղծել նոր օգտվող,
  • բացված էջում լրացնել օգտվողի տվյալները և պահպանել։

Օգտվողի գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո օգտվողի էլ. հասցեին ուղարկվում է էլեկտրոնային պայմանագիրը և օգտվողի անունն ու գաղտնաբառը։

Գաղտնաբառի միջոցով օգտվողը կարողանում է մուտք գործել համակարգ և կատարել անհրաժեշտ գործարքները։

Եթե կազմակերպության  տնօրենը չունի  նույնականացման քարտ, կարող է լիազորել երրորդ անձի՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում լիազոր գրանցվելու 
համար։ Դա կատարվում է լիազորագրի միջոցով, որը լիազորված անձը ստորագրված, իսկ կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված  առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հարկային տեսչության սպասարկման բաժին։
Լիազորագրում նշված էլեկտրոնային հասցեին ստանում է լիազորի գրասենյակ մուտք գործելու համար օգտվողի անունը և գաղտնաբառը:

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր