BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն գրանցելը նպատակահարմար է հատկապես այն դեպքերում, երբ բիզնեսի հիմնադիրները շատ են, իսկ գործունեությունը կապված է օտարերկրյա կազմակերպությունների հետ։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։  Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
անմիջապես

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը տրված նույնականացման քարտ և թվային ստորագրություն,
  • այցելել e-register.am,
  • էջի վերևի աջ անկյունում սեղմել «Մուտք համակարգ» կոճակը և անցնել «Նոր օգտվողների գրանցում» հղմամբ,
  • լրացնել պահանջվող դաշտերը և սեղմել «Գրանցվել» կոճակը, որից հետո նշված էլ․ փոստի հասցեին կուղարկվի ակտիվացման հղում,
  • հղումով գրանցվելուց հետո մուտք գործել «Նոր հայտ» բաժին, ընտրել կազմակերպության տեսակը, լրացնել պահանջվող տվյալները,
  • ընտրել ընկերության ֆիրմային անվանումը, տառադարձել այն ռուսերեն ու անգլերեն,
  • նշել կազմակերպության իրավաբանական և գործունեության հասցեները (եթե տարբեր են), ապա՝ տնտեսական գործունեության տեսակը,
  • ընտրել գեներացված կանոնադրության նմուշը (առցանց գրանցումը հնարավոր է միայն ըստ ստանդարտ նմուշի),
  • լրացնել հիմնադրի կամ հիմնադիրների տվյալները,
  • նշել կանոնադրական կապիտալի չափը՝ ըստ տոկոսների կամ դրամական արժեքի (Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, այնուամենայնիվ էլեկտրոնային համակարգում զրոյական չափ հնարավոր չէ նշել, այն լրացվում է՝ ըստ հիմնադրի կամ հիմնադիրների հայեցողության),
  • լրացնել գործադիր մարմնի տվյալները (հիմնադիրները կարող են լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք)։  


Այս քայլերից հետո կգեներացվի դիմում, որն անհրաժեշտ է ներբեռնել, հաստատել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ՝ անհրաժեշտության դեպքում կցելով այլ փաստաթղթեր։

ՍՊԸ-ի գրանցման քաղվածքը կամ մերժումը ուղարկվում է տրամադրված էլ․ փոստի հասցեին՝ մերժման դեպքում պատճառների բացատրությամբ։ Գրանցման քաղվածքում նշվում են ՍՊԸ-ի պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։

Ծառայության գծով աջակցության համար՝

(374 33) 72- 67-63

Տեխնիկական աջակցության համար՝

(374 10) 20-14-48 

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր