This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն գրանցելը նպատակահարմար է հատկապես այն դեպքերում, երբ բիզնեսի հիմնադիրները շատ են, իսկ գործունեությունը կապված է օտարերկրյա կազմակերպությունների հետ։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Պահանջվող փաստաթղթերը
Ֆիզիկապես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) գրանցելու համար անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակներ ներկայացնել.
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- ՍՊԸ-ի հիմնադրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրերը կամ նույնականացման քարտերը,
- հանրային ծառայությունների համարը կամ նշում սոցիալական քարտից հրաժարվելու մասին,
- հիմնադրի որոշումը, եթե հիմնադիրը մեկ անձ է, կամ Հիմնադիրների ժողովի արձանագրությունը, եթե հիմնադիրները մի քանիսն են,
- կանոնադրությունը՝ ըստ կանոնադրության նմուշային ձևի կամ ոչ նմուշային ձևով,
- ֆիրմային անվանման գրանցման հայտը։
Այլ երկրի քաղաքացի լինելու դեպքում՝
- ՍՊԸ-ի հիմնադրի և գործադիր մարմնի ղեկավարի անձնագրերը՝ նոտարի հաստատմամբ հայերեն թարգմանությամբ։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՍՊԸ-ի գրանցումը տևում է՝
- 1 աշխատանքային օր, եթե հիմնադիրները ֆիզիկական անձինք են,
- 2 աշխատանքային օր, եթե հիմնադիրների թվում կա իրավաբանական անձ,
- գրանցումը կատարվում է անմիջապես, եթե անձը փաստաթղթերը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել հնարավոր է նաև ՀՀ-ում գործող բանկերում (նախքան դիմելը բանկից անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք տվյալ բանկը իրականացնում է այդ գործառույթը) և Հայփոստի մասնաճյուղերում։ Ընդ որում՝ Ֆինանսական, բանկային, վարկային և ապահովագրական ոլորտի ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կենտրոնական բանկ։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Be aware that using different methods might take more time or cost more money.
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48