This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ մթնոլորտ արտանետման թույլտվություն
ՀՀ-ում մթնոլորտ արտանետման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կազմել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ (ՍԹԱ) և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։
Պահանջվող փաստաթղթերը
Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների (ՍԹԱ) նախագիծ,
-
պետական գրանցման վկայականի պատճեն։
Թույլտվության չտրամադրման հիմքերը
Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝
-
արտանետումներում առկա նյութերի համար արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում (տարածքի ամենամոտ բնակելի տարածքներում) առաջանում են այնպիսի կոնցենտրացիաներ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային կոնցենտրացիաների հետ համատեղ գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ),
-
դիմողը սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծը լրամշակման ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կրկին չի ներկայացնում,
-
սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծը չի համապատասխանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:
Վճարման չափը և կարգը
Մթնոլորտ արտանետման թույլտվությունը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Շրջակա միջավայրի նախարարությունը սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի քննության արդյունքում 30 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումները՝
-
եթե աղտոտող նյութերի արտանետումները ցրվելու արդյունքում գետնամերձ շերտում առաջացնում են այնպիսի կոնցենտրացիաներ, որոնք տվյալ տարածքի աղտոտվածության ֆոնային կոնցենտրացիաների հետ համատեղ չեն գերազանցում առավելագույն միանվագ ՍԹԿ-ները, ապա ՍԹԱ նորմատիվները համարվում են ընդունելի, և անձը ստանում է արտանետման թույլտվություն,
-
եթե արտանետումներում առկա որոշ նյութերի համար ֆոնային աղտոտվածությունը գերազանցում է միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, ապա ՍԹԱ նորմատիվներն ընդունվում են որպես ժամանակավոր, և թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով։
ՍԹԱ նախագծի ոչ լիարժեք լինելու պարագայում այն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։ Դիմողը պարտավոր է լրամշակել այն 15 աշխատանքային օրվա ընթացքում և կրկին ներկայացնել քննության։
Մթնոլորտ արտանետման թույլտվության վերակազմակերպման կամ նրա անվանման կամ իրավաբանական հասցեի փոփոխման, սեփականության կամ գործունեության իրավունքի փոխանցման դեպքերում անհրաժեշտ է այդ փոփոխությունների պետական գրանցումից հետո դիմել թույլտվության վերաձևակերպման համար` դիմումին կցելով մթնոլորտ արտանետումների թույլտվության բնօրինակը և պետական գրանցման վկայականի պատճենը:
Մթնոլորտ արտանետման թույլտվության վերաձևակերպումն իրականացվում է դիմումը սահմանված փաստաթղթերով ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 32-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5310)